Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500-ն ու Mercedes E320-ը

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վթարի մեջ հայտնվածները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից և հիվանդանոց մեկնելուց։

Բախման հետևանքով «յաշիկն» առաջ է ընթացել ու դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել գովազդային վահանակն ու մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ը, ով վթարային իրավիճակ է ստեղծել «յաշիկի» վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։