Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. Ալիև

«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն արդեն մնացել է պատմության մեջ և այլևս գոյություն չունի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը-ի հետ հանդիպման ժամանակ, գրում է APA-ն։

«Հայ-ադրբեջանական կոնֆլիկն արդեն մնացել է պատմության մեջ և այլևս գոյություն չունի: Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը:
Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան», — ասել է Ալիևը։