Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։

Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության զգացումը:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:

ՀՀ ՊՆ