Search
Close this search box.

Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռnւuшuտшնում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դшբրnներ» ստшնшլու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր՝ երկրից մեկնելուն, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ասաց, որ տարատեսակ հանդիպումների էր մեկնել։

«Ամենակարևորն այստեղ այն է, որ մեր հարցերը միայն լուծվելու են «մեր տանը», «մեր տնից» դուրս որևէ մեկը թող հանկարծ լուծում չփնտրի»,- ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանը նշեց, որ եղել է Եվրոպայում, մեկուկես օր էլ Ռուսաստանում, բայց խնդրեց այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում։

«Որևէ մեկը գործ չունի, թե «մեր տան» ներսում ինչ է կատարվում։ Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։

Այս շարժման խնդիրներից մեկը նաև այդ արժանապատվությունն է, մենք միշտ սովոր ենք եղել, որ պիտի լինենք հպատակ, որ գնանք, խնդրենք, մեզ աջակցություն տան, խնամակալի դեր ստանձնեն, մեզ համար այս շարժումը պետք է նաև սա փոխի։ Մենք պետք է հավասարը հավասարի հետ համագործակցենք։ Դրսից չեն կարող միջամտել, թե «մեր տան» հարցերը ոնց լուծենք, սրանից ավելի նվաստացնող բան չկա»,- հավելեց Պետրոսյանը։