Search
Close this search box.

«Ռազբորկա» ու կրшկnցներ` ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»

Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա, հայտնում է Գ․ Շամշյանը՝ հավելելով, որ եթե իրավապահները տիրապետեին օպերատիվ իրավիճակին, ապա հնարավոր կլիներ կանխել «ռազբորկան»։ «Ժամեր անց միայն դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, ովքեր հայտնաբերել են վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և փորձաքրեագետը։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։