Search
Close this search box.

Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի համար զարդեր պատրաստած զարդագործը Բագրատ Սրբազանին է խաչ նվիրել

Հասարակություն

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ «ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԱՐՇԱՎԻ ՀԱՄԱՐ ԶԱՐԴԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԶԱՐԴԱԳՈՐԾԸ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻՆ Է ԽԱՉ ՆՎԻՐԵԼ
Արեւիկ Հակոբյան14 Մայիս 2024 | 12:15
Facebook Twitter

Դեռ 2018 թ-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները ստացան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից:

 «Պարզվում է՝ Երևանում կա վարպետ, ով զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից: Ես չգիտեի և իմացել եմ այս մասին վերջերս: Իմացա և մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը, և յուրաքանչյուր կին, ով կմիանա արշավին, կստանա նման զարդ»,- ասել էր  նա:  Վարչապետի տիկինը վստահեցրել էր, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները: «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել:   Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ»,-նշել էր նա:  

Աննա Հակոբյանի նվիրած փամփուշտների պարկուճներից պատրաստված կանացի զարդերի հեղինակը գյումրեցի զարդագործ Արտակ Թադևոսյանն էր, որի խոսքերով՝  խաղաղության իր կոչն էր այդպես ուղղել աշխարհին: Փամփուշտներն, ասում էր՝ կրակելու համար չեն, դրանք պետք է լռեն: Եվ պետք է լռեն հավերժ: Իսկ թե Աննա Հակոբյանի քարոզի եւ փամփուշտների լռելու արդյունքում ինչ եղավ, տեսանք բոլորս :

Նկատենք, որ ընդամենը օրեր առաջ Բագրատ Սրբազանի կրծքին լրագրողները նոր խաչ նկատեցին եւ հետաքրքրվեցին, թե ինչ խորհուրդ ունի այն:  Սրբազանն, առանց մանրամասնելու, անկեղծորեն պատասխանեց, թե գյումրեցի Արտակն է այն իրեն նվիրել: Hraparak.am-ը գյումրեցի արվեստագետից  հետաքրքրվեց, թե ինչ խորհուրդ ունի Սրբազանին  նվիրած խաչը, եւ երբ ու  ինչ հանգամանքներում է  նվիրել այն, սակայն Արտակ Թադևոսյանն առաջարկեց այդ մասին խոսել  հետո: