Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ․ Ապարանը պատրասվում է Բաշ Ապարանի ճակատամարտի, Հանրապետության տոնի ու քաղաքի օրվա միջոցառմանը

2024 թ. մայիսի 28-ին Ապարանի ճակատամարտի, Հանրապետության տոնի և Ապարան քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանը կազմակերպում է ամենամյա տոնական միջոցառում: Մայիսի 28-ը Ապարանի համար նշանակալից է մի քանի տեսանկյունից. նշում ենք Առաջին հանրապետության, Ապարանի հերոսական ճակատամարտի և քաղաքի օրը: Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի՝ կենտրոնական ճանապարհի երկայնքով տեղադրվելու են տաղավարներ, որտեղ հանրապետության տարբեր համայնքներ և Ապարանի վարչական տարածքները ներկայացնելու են իրենց յուրահատուկ սննդի և արվեստի ցուցադրությունները, լինելու են ազգային ուտեստների հյուրասիրություն, ինչպես նաև միջոցառման ամբողջ ընթացքում լինելու է համերգային ծրագիր, ազգային երգ, պար, արվեստի գործերի ցուցադրություն, մարզական խաղեր:




Միջոցառման վայր: Միջոցառումն անցկացվելու է մայիսի 28-ին, սկսվելու է ժամը 11:00-ին: Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի ամբողջ երկայնքով՝ քաղաքի հրապարակից մինչև <<Վերածնունդ>> հուշահամալիր, նախատեսվում են տարատեսակ միջոցառումներ ու ցուցահանդեսներ:

Միջոցառման մասնակիցները: Միջոցառմանը մասնակցելու են միջազգային և պետական կառույցների ներկայացուցիչներ, Ապարան համայնքի 22 վարչական տարածքների բնակիչներ, Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից հյուրեր, զբոսաշրջիկներ, ՀԿ-ներ և այլ հետաքրքրված անձինք։