Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի փոխարեն Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն Vլ։ Ռուսները լավ խոսք ունեն, ասում են՝ на фронте и просенок Божий дар.

Իհարկե՝ ժողովրդի բերանը միայն Գագիկ Խաչատրյանով չես փակի, բայց «միլիոնավոր դոլարներ» բառակապակցությունը կարա արդյունավետ լինի՝ ճիշտ Մանվել Գրիգորյանի տուշոնկեքի պես։ Մարդկանց ի՞նչ է պետք՝ հաց և տեսարան։

Իսկ այդ ընթացքում Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, ձախողված Կառավարություն… այդ սաղ երկրորդ պլան կմղվի։ Համենայն դեպս, ըստ Նիկոլ Փաշինյանի սպասումների։

Ու երևի ոչ ոք չի կարող վարչապետին բացատրել, որ եթե մի օպերացիան ձախողվում է, դրա փրկելու փորձերն առավել ևս ձախողման են դատապարտված լինում։ Չկարեցա՞ր Սերժ Սարգսյանին բռնես, յան տուր, գնա գործ արա։ Ոչ թե մարդկանց շոուներ մատուցիր, այլ գործ արա։ ԳՈՐԾ»։