Search
Close this search box.

Լսե՛լ Բագրատ Սրբազանին, առաջնորդվե՛լ խղճով, իսկ Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Աշոտյան

Այդ օրը կախարդական օր չի, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս: Այդ օրը մոտեցնելը կախված է մեր հազարավոր քաղաքացիներից: Այս մասին այսօր հերթական դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իշխանափոխությանը:

Հարցին՝ Շարժումը հաջողելու է, թե ոչ, Աշոտյանը ասում է.

«Շարժումը իրավունք չունի չհաջողելու, որովհետև մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդը ավելի լայն պայքար է մղելու»:

Նա ժողովրդին ուղերձ է հղում. «Չհոգնե՛լ, չվախենա՛լ, չհուսահատվե՛լ, լսե՛լ Բագրատ Սրբազանին և առաջնորդվե՛լ խղճով»:

Հարցին ինչ է պակասում Փաշինյանին հրաժարականի համար, ասում է. «Խիզախություն»: