Search
Close this search box.

Բաքուն կերկարաձգի Արցախի բոլոր նախկին ղեկավարների կալանքի ժամկետը

Նախատեսվում է երկարաձգել գերության մեջ գտնվող Արցախի բոլոր նախկին ղեկավարների կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված դատական ​​ֆարսի շրջանակում համապատասխան միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Առաջարկվել է երկարաձգել ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի նկատմամբ կալանքով ընտրված խափանման միջոցի ժամկետը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը երկարացվել է հինգ ամսով։