Search
Close this search box.

Արցախում 20-ամյա զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 22-ին ժամը 16:00-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։