Search
Close this search box.

Հանրապետության հրապարակում ոտքերը նստարանին մեխած քաղաքացին հոսպիտալացվել է. ՀՀ ԱԻՆ

Օգոստոսի 30-ին, ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ա. Ե.-ն ծնված 1976 թ. ոտքերը մեխել է նստարանին և ներկայացնում է որոշակի պահանջներ: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ժամը 19:34-ին փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Ա. Ե.-ի ոտքերից դուրս են բերել մեխերը և նրան մոտեցրել շտապօգության ավտոմեքենային:

Քաղաքացին հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: