Search
Close this search box.

«Վերջին զանգի» օրը 11 պատահար է գրանցվել

Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք:

Նշենք, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար: