Search
Close this search box.

ՃՏՊ Եղվարդի խճուղում. կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 18-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող «Բադեն-Բադեն» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» մակնիշի 69 PP 666 (վարորդ` 1985 թ. ծնված Լ. Հ.) և «Mercedes C160» մակնիշի 33 VV 511 (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ էլ՝  վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, ուղևոր 18-ամյա Լենա Ասլանյանին և Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սերիալից, որպես «Բարմեն Ռուբո»: