Search
Close this search box.

«Նախ նախագահ, հետո ամուսին». Ինչ կատարվեց Երեւանում ՌԴ դեսպանատանը

«Քաղաքացիական պարտքն ամուսնականից ավելի կարևոր էր. Հարսը հարսանեկան զգեստով որոշել էր սկզբում քվեարկել Ռուսաստանի նախագահի ընտրություններին». Այսպիսի վերնագրով ու տեքստով լուր է հրապարակել Սպուտնիկ Արմենիա ռուսական գործակալությունը:

«Կարևոր օր է ինձ համար, Ռուսաստանի ճակատագիրն է որոշվում այսօր», Sputnik Արմենիային ասել է հարսը՝ Արուսյակ Օլքինյանը։Նկարներն արված են Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը, որտեղ գործում է ՌԴ նախագահի ընտրության ընտրատեղամաս: Ըստ ՌԴ դեսպանատան աշխատակիցների՝ ակտիվությունն աննախադեպ է, դեսպանատան դիմաց հերթ է գոյացել: Եթե Դումայի ընտրությանն օրվա ընթացքում քվեարկել էր մոտ 1100 ՌԴ քաղաքացի, Պուտինի ընտրությանը այսօր ժամը 12-ի կողմ արդեն քվեարկել էր այդքան մարդ: Զգալի մասով՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր: