Search
Close this search box.

Ռուսաստանում Հայաստանից ներմուծված 6 տոննա բանջարեղեն է ոչնչացվել

Մարտի 7-ին Ռուսաստանում ոչնչացվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 6 տոննա բանջարեղեն: Վերին Լարս անցակետում առգրավվել է 245 կգ բադրիջան, 1200 կգ բիբար և մոտ 5 տոննա լոլիկ: Այս մասին հայտնում է alaniatv.ru հեռուստաընկերությունը:

Ռուսաստանի ֆիտոսանիտարական վերահսկողության ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի տարածած հաղրոդագրություն նշված է, որ ապրանքի փաթեթավորման վրա մակնշում, ապրանքի անվանում, ծագման երկիր նշված չի եղել, որը պահանջվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում միասնական ֆիտոսանիտարական կարգով: