Search
Close this search box.

Կոտայքի մարզում 46–ամյա վարորդը Renault-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. նրան տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում 46-ամյա Սարգիս Հովհաննիսյանը իր վարած Renault Logan մակնիշի 688 ՕM 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշներին և առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: