Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. կա երեք տուժած

Փետրվարի 17-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհին տեղադրված գազի բաշխման հանգույցին, տապալել այն՝ կոտրելով ճնշման կարգավորիչն ու գազախողովակը և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե բաժանարար գոտուն: Դեպքի վայրում նշում էին նաև, որ տեղի է ունեցել նաև վրաերթ:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: