Search
Close this search box.

ՀՀԿ-ն գնում դեպի Քրիստոնեա-դեմոկրատական միություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցանկանում է անդամակցել Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Գտնվում եմ Բուդապեշտում, որտեղ մեկնարկել է Միջազգային Քրիստոնեա-֊դեմոկրատական միության ( IDC-CDI ) հավաքը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտ է ներկայացրել անդամակցելու այս համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքին և, որպես նաև ՀՀԿ փոխնախագահ, այն վաղը կներկայացնեմ մեր միջազգային գործընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։