Search
Close this search box.

Վանաձորում տղամարդն ինքնասպան է եղել՝ հրազենային կրակոցով

Այսօր երեկոյան՝ ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վանաձորի Կնունյանց փողոցի տներից մեկում ինքնասպան է եղել 51-ամյա մի տղամարդ: Ահազանգը Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքում ստացվել է դեպքից րոպեներ անց: Ահազանգի հետքերով դեպքի վայր մեկնած բրիգադն արձանագարել է, որ 51-ամյա Ղ.Ս.-ն մահացած է:

Դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահվել ոստիկանությունում: Նախնական տվյալներով տղամարդն ինքնասպանությունը գործել է հրազենից կրակելու միջոցով:

Դեպքի վայրում աշխատում են մարզի քննչական ու ոստիկանական խմբերը: Դեպքի մանրամասները պարզելու համար նախապատրաստվում են նյութեր:

Դեպքի վայր մեկնած շտապօգնության բրիգադն առաջին օգնություն է ցուցաբերել նրան: