Search
Close this search box.

Դավթաշենի կամրջից նետված կինը չի կարողացել պահել դստերը

Ո՛չ ոստիկանությունում, ո՛չ Քննչական կոմիտեում առայժմ չեն հայտնում, թե ովքեր են Դավթաշենի կամրջից նետված մայրն ու աղջիկը, գրում է armeniasputnik.am-ը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկաններն ու քննիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում` դեպքի հանգամանքներն ու զոհերի ինքնությունը ճշտելու համար։

«Մենք այս պահին անգամ չգիտենք, թե ում մասին ենք խոսում»,- կայքի հարցերին ի պատասխան ասաց վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կամրջից դստեր հետ նետված երիտասարդ կինն ամուսնալուծված էր, միայնակ էր հոգում իր և դստեր հոգսը և չէր կարողանում պահել աղջկան։

ՀՀ ԱԻՆ-ը տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել են 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-երի դիերը: