Search
Close this search box.

Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու գտնվելու վայրից. Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ: Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հուլիսի 29-ին իրականացված ադրբեջանական հերթական սադրանքին:

«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվում էին Հայաստան բուժօգնության, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։ Ոչ Խաչատրյանի հարազատները, ոչ ԿԽՄԿ-ի կամ ռուս խաղաղապահների ներկայացուցիչները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին»,- գրել է Մարուքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Նրա ճակատագիրն այս պահին անհայտ է:

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից․ ճակատագիրը անհայտ է․ ԱՀ ՄԻՊ