Search
Close this search box.

««Վալլեքս գրուպ»-ի «ախրանան» լարվեց դրոնի, ապա՝ մեր հետևից». Իոաննիսյանը՝ Թեղուտի նկարահանումների մասին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրեմն երեկ օդից նկարահանում էինք Թեղուտի հանքն ու պոչամբարը: Նկարահանման վերջում մեզ «նկատեց» Վալլեքս գրուպի «ախրանան», որն ամենագնացներով լարվեց դրոնի, իսկ ապա` մեր հետևից:

Շնող-Թեղուտ հատվածում մեր ճանապարհը փակեցին, իջան, եկան (4 հոգի, ամեն մեկը 120կգ), թե «բա ջնջեք նկարածը»: Առաջին իսկ վայրկյանից սրանք հասկացան, որ մեզ հետ շփվելիս բացի լեզվի մկաններից, մնացած մուսկուլատուրն ավելորդ է: Իրավական լիկբեզի և մարզի ոստիկանությունը իրար խառնելուց հետո սրանք «մյուս անգամ դրոնը օդում կխփենք» ասեցին ու համեստորեն նստեցին մեքենաները ու փախան:

Ասեմ՝

– Սրանց մասին նյութերը կուղարկենք ոստիկանություն:
– Այո, Թեղուտում հետաքրքիր բացահայտումներ արել ենք:
– Ամեն ինչ կհրապարակենք սկսյալ վաղվանից: