Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Տավուշի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով՝ Թեղուտ գյուղի տարածքում, հայտնվել է Աղստև գետում

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Գևորգ Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Դլիջան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բարեբախտաբար ուղևորը չի տուժել:

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել գետից: Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի գումարատկում նյութեր ե նախապատրաստվում: