Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞ւր ա պապան». «Զվարթնոցում» զուռնա դհոլով դիմավորում են աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Լիվերպուլից վերադարձած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին։

Առավոտ շուտ «Զվարթնոց» օդանավակայանը մարդաշատ էր։ Հնչում էր ուրախ դհոլ–զուռնայի ձայնը։ Այսպես էին դիմավորում էին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին։
Ընտանիքի անդամներից, դստրիկից, ընկերներից բացի, օդանավակայանում էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Հայ մարմնամարզիկը 15.050 միավորով լավագույնն էր հենացատկում։
Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն ունենք։