Search
Close this search box.

Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երդմնակալության կապակցությամբ։ Այս մասին մայիսի 8-ին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«Անձնական նամակով Կիմ Չեն Ընը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել գերազանց արդյունքներ Ռուսաստանի պետության և ժողովրդի համար պատասխանատու աշխատանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հստակեցվում է, որ նամակը փոխանցվել է ԿԺԴՀ-ում ՌԴ դեսպանատան միջոցով։ Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը Կրեմլում երդմնակալության արարողության ժամանակ երդվել է և ստանձնել նախագահի պաշտոնը։