Search
Close this search box.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար։

«Առաջարկում եմ, հարգելի գործընկերներ, անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և շնորհակալություն հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին աշխատանքի համար։ Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում՝ սահմանափակ ձեւաչափով։