Search
Close this search box.

Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պետության ղեկավարը շարունակում է խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունենալ։ Այսօր օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։ Օրվա կեսին Մոսկվայում կսկսվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը ավանդաբար կլինի նեղ ֆորմատով, ընդլայնված կազմով, մասնակիցները անպայման միասին կնկարվեն, այսպես կոչված՝ ընտանեկան լուսանկար։

Հատկանշական է, որ այս ընդլայնված կազմով հանդիպմանը, որը հիմնականում նախատեսված է ԵվրԱզԷՍ-ի պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, ներկա կլինեն Ուզբեկստանի և Կուբայի նախագահները որպես դիտորդներ»,- ասել է Պեսկովը։

Նաև, նրա խոսքով, այս միջոցառման վերջնական փաստաթղթերը ստորագրելուց հետո Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք կտա ԱՊՀ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների և Կուբայի նախագահի պատվին։

«Եվ աշխատանքային օրվա ավարտին նախատեսված է նաեւ առանձին երկկողմանի հանդիպում նախագահ Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջեւ։ Հանդիպումը պետք է եւ սպասելի երկու կողմերի համար»,- ասել է Պեսկովը։