Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խոնարհվում եմ այս պաստառի առջև, բայց պիտի խնդրեմ, որ պահեք». Բագրատ Սրբազանը` Կոնսերվատորիայի ուսանողներին

«Գանձասարը սրբազանի հետ է» գրություններով երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողներ, որոնց թվում են նաև Արցախից եկած երիտասարդները: Նրանց դիմավորեց Բագրատ Սրբազանը` միանալով նրանց երգին ու նշելով, որ ուսանողների մեծ մասին ինքը դասավանդում է: Այնուհետև Սրբազանը նկատեց. «Ես ո՞վ եմ, կամ առհասարակ ինչ որ մեկն ո՞վ է, որ Գանձասա՛րը նրա կողքին լինի: Մե՛նք պիտի Գանձասարի մեջ լինենք: Խոնարհվում եմ այս պաստառի առջև, բայց պիտի խնդրեմ, որ պահեք, մենք մի փոքրիկ փոշեհատիկ ենք Գանձասարի առջև: Հիմա Գանձասարը գերեվարված, անտեր մնացած վիճակում է, մենք էլ պիտի դրա պատասխանը տանք` մեր ամբողջ կյանքով: Պիտի գնանք Գանձասար` երբ էլ որ լինի»,- նշեց Բագրատ Սրբազանը: