Search
Close this search box.

ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը

Շիրակցիները Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ երթով գալիս են Երեւան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանը պատարագից հետո հայտարարել էր, որ իր աջակցությունն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մեկնարկած շարժմանը:

«Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեության, ընդդիմանալու հրապարակային եւ մնայուն նվաստացման, պարտությունն իբրեւ դրոշակ դարձնելու եւ ծնկաչոք ապրելու գաղափարականին: Ես ասում եմ, իմ Սրբազան եղբայրը իմ կողմից ունի ամբողջական սատարում:

Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը, ուզում եմ, որ իմանաք: Սրանից դուրս ամեն մեկը կարող է ինքը որոշել իր մասնակցության չափը, կամ հետեւել այն հրահանգներին կամ ցուցումներին, որոնք կարող եմ ես տալ, այսօր, վաղը կամ մեկ այլ օր: Նրանք ովքեր ցանկություն չունեն անվերապահորեն հնազանդվելու իմ թելադրանքներին կարող են ազատ զգալ: Իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի հրահանգներ, ուղղորդումներ, առաջիկայում կստանան»,-ասել էր նա: