Search
Close this search box.

Չինուհին 4 օրում 2 մլրդ դոլար է աշխատել

Չինաստանի ամենահարուստ կինը՝ Յան Հուեյանը, ով տնօրինում է Country Garden Holdings դեվելոփերի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հասցրել է 2018 թվականի առաջին օրերին ավելի քան 2 մլրդ դոլար աշխատել, հայտնում է Bloomberg-ը։

Այսպիսով՝ հունվարի 5-ին 36-ամյա կնոջ կարողությունը հասել է 25.6 մլրդ դոլարի, իսկ արդեն հունվարի 9-ին՝ 28 մլրդ դոլարի։ Արդյունքում կինը հայտնվել է Չինաստանի ամենահարուստ բնակիչների հնգյակում և զբաղեցրել Bloomberg-ի վարկածով միլիարդատերերի վարկանիշում 29-րդ տեղը։
Չինաստանի ամենահարուստ բնակիչն է հանդիսանում Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման (48.2 մլրդ դոլար)։

Bloomberg-ն աշխարհի ամենահարուստ մարդ է համարում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ Նրա կարողությունը գնահատվում է 105 մլրդ դոլար։