Search
Close this search box.

14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի,
.
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի,

Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների,

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: