Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՊՀ ուսանողները Բագրատ Սրբազանին դիմավորեցին «Սարդարապատ» երգով

Երևանի պետական համալսարանի բակում ուսանողները Բագրատ Սրբազանին ծափահարություններով և «Սարդարապատ» երգով դիմավորեցին, նրանք դասադուլ են հայտարարել։
«Ուսանողների բողոքի, ընդվզման այս արտահայտումը տարածում կգտնի բոլոր ուսումնական հաստատություններում»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ դուք եք շարժիչ ուժը։ Մենք ծնկած վիճակում ենք և դա արտապատկերվել է մեր կյանքի վրա։ Երեկ սիզբն էր այն մեծ ալիքի ու շարժման, որը մեզ պետք է տանի ճշմարտության հաղթանակի։ Մեր պայքարը արժեքների մասին է, ստի ու ճշմարտության մասին է»,-դիմելով ուսանողներինասաց Սրբազանը։
Երթը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժվում է դեպի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Երթին նաև դասախոսներ են միացել։