Search
Close this search box.

Ձերբակալվել են. ի՞նչ են տեղեկացնում ՆԳՆ-ից

Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ ինչպես Երևանում, այնպես էլ Վայոց ձորում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։

Մայրաքաղաքի ակցիաների 5 մասնակցի էլ ձերբակալել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, մեկն էլ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել։