Search
Close this search box.

ԵՊՀ արհմիությունը բոլոր դասախոսներին և աշխատողներին կոչ է անում միանալ բողոքի ակցիաներին

Երևանի պետական համալսարանի արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին: Այս մասին արհմիությունը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։

«Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել խաղաղ անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին»,–ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵՊՀ արհմիությունն այս ընթացքում ուշի-ուշով հետևելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որևէ դեպք նկատելու դեպքում արհմիությունն իրեն իրավունք կվերապահի օգտագործել ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար: