Search
Close this search box.

Ալմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշվում է, որ երկկողմ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։

Նշենք, որ ավելի վաղ Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ զրույցում Արարատ Միրզոյանը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղաախստանի Ալմաթի քաղաքում անցկացնելը խորհրդանշական է՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը»:

Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։