Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ

«Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, հաղթահարեց երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը:

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան մրցույթի հիմնադիր երկրներից են, ուստի առանց քվերակության արդեն իսկ եզրափակիչում են: