Search
Close this search box.

Սաշիկի որդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 3,6 տարի ազատազրկման

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝  Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,6 տարի 26 ամիս ժամկետով ազատազրկումը:

Նարեկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար:

Հիշեցնենք` դատախազը նրա համար պահանջել էր 7 տարի ազատազրկում։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։

Նա դատարանում հայտնել էր`  ընդունում է մեղադրանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dc39de4da7fe0894a7bf9f7e20b4bdcc

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»