Search
Close this search box.

ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 260 հա ական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 260 հա տեղանք, շուրջ 100 կիլոմետր ճանապարհ, 434 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ առարկա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ խաղաղապահներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի մաքրումը: «Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` ապահովված բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցներով»,- ավելացնում է հաղորդագրությունը: