Search
Close this search box.

Գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ

Արցախցու ձայնը Աստծո ձայնն է, հավատացնում է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ավելացնելով, որ արդարությունը հանարվոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել։

Լրագրողների հետ զրույցում նա ընդգծում է՝ տեղի ունեցածը գիտակից մարդու տեսանկյունից անբացատրել է։

«Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում, արմատախիլ են արել ծառը։ Բայց այստեղ գյուղացիներ կան, ովքեր հասկանում են, որ երբ ծառն արմանտախիլ ես անում, գլխավոր արմատը մնում է հողում։ Մեզ մնում է, որ Քրիստոսով հաղթանակած վերադառնանք մեր գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում։ Մեր առաջ նպատակ ունենք, գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ։ Սա յուրաքնաչյուրիս նվիրական ցանկությունն է։ Որքան շուտ, այնքան լավ», – ասաց նա։

Այս Բաժնից