Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մարտական ձեր հենակետերը երբեք դատարկ չեն մնալու. «Հայոց Արծիվները» վշտակցում է նահատակված հերոս հայորդիների ընտանիքներին

«Հայոց Արծիվները» վշտակցում է նահատակված հերոս հայորդիների ընտանիքներին

Նորանկախ Հայաստանի հայածի՛ն և ազգապա՛հ հերոսնե՛ր`մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյան, կապիտան Սոս Փայլակի Էլբակյան, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյան, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյան, Դուք ձեր կյանքը զոհեցիք հանուն Սուրբ Հայաստանի, Հայոց Սուրբ Հողի և Սուրբ Հայ Ազգի պաշտպանության:
Իմ մարտակա՛ն եղբայրներ, դուք ընտրեցիք «Մա՛հ Իմացյալ՝ Անմահությո՛ւն»-ը:
Մարտական ձեր հենակետերը երբեք դատարկ չեն մնալու, այնտեղ միշտ կանգնած են լինելու հինավուրց և Քրիստոնյա Հայ Ազգի պատվախնդիր զավակները:

Թող Ձեր հոգիները լուսավորվեն Աստծո արքայության մեջ և միշտ սավառնեն Հայոց անպարտելի լեռներում:
«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը սգում է հայրենապահ հերոս հայորդիների մահը և իր վշտակցությունը հայտնում նահատակված ազգապահ հերոս հայորդիների ընտանիքներին և հարազատներին։

«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի
հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան