Search
Close this search box.

Ռուսական Ռիա Նովոստիի անդրադարձը այսօրվա իրադարձություններին

Ռուսական «Ռիա Նովոստի» կայքը հայտնում է, որ Հայաստանի ոստիկանությունը սկսել է ընդդիմադիր խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների ձերբակալությունը, ում տունը խուզարկվել է այսօր առավոտյան։

Ծառուկյանի կողմնակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ Գագիկ Ծառուկյանը եկել էր հարցաքննության: Ոստիկաններն ուժով մի քանի մարդու մեքենա են մտցրել: ԱԱԾ-ն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել «ապօրինի ձեռնարկատիրություն՝ առանձնապես խոշոր չափերի վնասներ ֆիզիկական անձանց, կազմակերպություններին կամ պետությանը» և «Խարդախության կամ վստահության խախտման միջոցով գույքային վնաս պատճառելու համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է խմբակցության ղեկավարի տանը կատարված խուզարկության մասին՝ նշելով, որ ԱԱԾ-ի սպաները այցելում են բազմաթիվ կուսակցության անդամների և գործընկերների տներ: Ինքը՝ Ծառուկյանը, այս իրադարձությունները անվանել է իր վրա քաղաքական ճնշում: