Search
Close this search box.

Նոր սկանդալ. Ռուսաստանում հայկական մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ է կալանավորվել

Վորոնեժում հայկական մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ է կալանավորվել: Բեռը կալանավորվել է տրանսպորտային ոստիկանության կողմից: Այն ուղարկվել է փորձաքննության:

EADaily-ի աղբյուրը փոխանցում է, որ մի քանի տոննա կշռող մաքսանենգ ծխախոտին օդանավակայանի մոտ սպասել է 3 բեռնատար, որոնք այն պետք է տեղափոխեին Ստավրոպոլ:

Որոշ տեղեկություններով, ծխախոտը Հայաստանից Ռուսաստան հասել է մայիսի 9-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման բեռ կալանավորվել էր նաև Կրասնոդարում: