Search
Close this search box.

200-300 ոստիկանության աշխատակիցներ Նորատուսում են․ «Նորատուսցի արջի» հուղարկավորությունն է

Այս պահին մոտ 200-300 ոստիկանության աշխատակիցներ հսկում են Նորատուս համայնքը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետարանի աշխատակիցներից Կարեն Հովհաննիսյանը։

«Բոլոր ցուցումները տրվել են, բայց չեմ կարծում, որ դրանք կպահպանվեն, քանի որ մահացածը երիտասարդ է, ունեն մեծ հարազատություն»,-նշեց մեր զրուցակիցը։

Վերջինիս խոսքով՝ մինչև ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպը, համայնքում բոլոր ախտահանման աշխատանքները կատարվել են, իսկ դեպքից հետո ոչ։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր Գավառի ճանապարհին հնչած կրակոցների մասին, որի հետևանքով երկու հոգի մահացել էր։ Գրել էինք, որ Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել, և անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները։ Մահացել էին Զորիկ Ապորիկյանը և նրա ընկերը՝ Վահե Ավետիսյանը՝ «Նորատուսցի արջը»։

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու միջադեպից մահացածներ Զորիկ Ապորիկյանը և նրա ընկերոջ՝ Վահե Ավետիսյանի հուղարկավորության արարաողությունը։