Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը հայտնվել է Սևանի ափին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Ավետիսյանը իր վարած Honda մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայով Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 45 մետր գլորվելով՝ հայտնվել Սևանա լճի ափին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հակոբ. Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը գնահատվում է բավարար:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է անվտանգ վայր: