Search
Close this search box.

Նոր տեղեկություններ` եկեղեցու տարածքում հայտնաբերված երեխայի առողջական վիճակից

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, հայտնում են ԲԿ-ից։
Երեխան հայտնաբերվել էր Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։

Նրա վիճակը գնահատվում է կայուն, վնասվածքներ ու պաթոլոգիական խնդիրներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: