Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հանուն իմ Արայիկի պետք ա ապրեմ, եթե իմանամ չկա, ես վաղն ինձ կկախեմ».գերության մեջ հայտնված զինծառայողի մայր

forrights.am-ը գրում է. Այս տարվա օգոստոսի 12-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի ընտանիքին որդու մասին միակ լուր բերողը Կարմիր Խաչն է: Վերջին նամակը ստացել են մոտ 10 օր առաջ. Մայրն ասում է նամակը շատ կարճ էր.

«Նամակ էր ուղարկել իմ տղան, այս անգամ նա շատ կարճ կոնկրետ գրել էր, որ լավ եմ, ով որ ինձ կհարցնի շնորհակալ եմ՝ բոլորիցդ, շնորհակալ եմ, որ ինձ մենակ չեք թողնում»,-նամակները ցույց տալում կարդում է տիկին Կարինեն։

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե 19-ամյա զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: Ադրբեջանական մամուլը նաև լուսանկարներ էր հրապարակել, որտեղ պարզորոշ երևում են զինծառայողի ոտքերին և ձեռքերին եղած բռնության հետքերը:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծիք էր հայտնել, թե զինծառայող Արայիկ Ղազարյանը մոլորվել է տեղանքում:
Ընտանիքին վերջին այցելության ժամանակ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայտնել են, որ Արայիկի վրա բռնության հետքեր չկան: ասել են նաև, որ զինծառայողին այցելում է բժիշկ, հոգեբան, ինչպես նաև թարգմանիչ․

«Մինչև այս ոչ մի տեղեկություն չունեի, հարցրեցի երեխայիս հոգեվիճակի մասին՝ ոչինչ չասացին…»-լացակումած պատմում է մայրը, շարունակելով. «Շաբաթներ շարունակ որևէ տեղեկություն չեմ ունենում, իսկ այցի պարագայում էլ միայն այդքանն էն ասում և ոչմի բան ավել»։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: