Search
Close this search box.

Մոսկվա-Անապա չվերթի երկրորդ օդաչուն մահացել է արտակարգ վայրէջքից հետո

Մոսկվայից Անապա ուղեւորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում երկրորդ օդաչուի ինքնազգացողության վատթարացման հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարցերով հարավային քննչական վարչության ներկայացուցչին:

Գործակալության զրուցակիցը պատմել է, որ վայրէջքից հետո օդաչուին անմիջապես մոտեցել են բժիշկները, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:

Փաստի առիթով անցկացվում է նախաքննություն:

Ինչպես պարզաբանել է օդանավակայանի ներկայացուցիչը, այժմ ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի: