Search
Close this search box.

26,5 մլն արժողությամբ TOYOTA-ն կհատկացվի Պետգույքի կառավարման կոմիտեին

Այսօր կառավարության օրակարգում ներառված է նաև վարչապետի աշխատակազմին ամրացված, ՀՀ սեփականությունը հանդիսացող 10 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Արարատի մարզպետարանին, Սյունիքի մարզպետարանին, Վայոց ձորի մարզպետարանին և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։

Էկոնոմիկայի նախարարությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 8 մլն դրամ սկզբնական արժեքով, TOYOTA COROLLA 1.4 մակնիշի, 202 LL 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2010 թվական, նույնացման համարը՝ JTNBH58E707004650) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Արարատի մարզպետարանին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամրացված 26 496 000 դրամ սկզբնական և 26 496 000 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 150 4.0 GAS» մակնիշի, 673 ՏՏ 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2018 թվական, նույնացման համարը՝ JTEBU3FJ70K152968) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամարցնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամրացված 26 496 000 դրամ սկզբնական և 26 496 000 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 150 4.0 GAS» մակնիշի, 672 ՏՏ 60 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2018 թվական, նույնացման համարը՝ JTEBU3FJ005084382) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 5 995 000 դրամ արժեքով «SHEVROLET NIVA 21230» մակնիշի, (թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նույնացման համարը՝ X9L21230070161057) տրանսպորտային միջոցը, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ամրացված, Հանրապետության սեփականությունը հանդիսացող 5 405 000 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «SHEVROLET NIVA 21230 L» (ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ 21230 L) մակնիշի, 605 LL 11 պետհամարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նույնացման համարը՝ X9L212300701665297) և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 2 միավոր տրանսպորտային միջոցները՝ համաձայն N5 հավելվածի հետ վերցնել և ամրացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքի հանձնում-ընդունումը պետք է իրականացվի մեկամսյա ժամկետում։

Նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու և պետական գրանցման ծախսերը իրականացվում են ամրացվող մարմինների միջոցների հաշվին: