Search
Close this search box.

Աննա Հակոբյանը մեկնաբանում է, թե ինչու է կրթաթոշակ տրվել Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնաբանում է, թե ինչու է կրթաթոշակ տրվել ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին:

Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։

Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը:

Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։

Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը:
auto